Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Չկա վստահություն միմյանց, հանրային, քաղաքական ու պետական ինստիտուտների հանդեպ. Ստեփան Դանիելյան

Չկա վստահություն միմյանց, հանրային, քաղաքական ու պետական ինստիտուտների հանդեպ. Ստեփան Դանիելյան
06.07.2022 | 07:24

Հայաստանի հիմնական խնդիրը միջանձնային հարաբերություններն են, որոնց վրա ձևավորվում են մնացած բոլոր ինստիտուտները. հենց այդ հարաբերությունների կանոններն են, որ ոմանք կոչում են ազգային գաղափարախոսություն, ավելի բարձր մակարդակներում՝ մշակույթ, որոնց վրա ձևավորվում են քաղաքակրթություններ:

Աբրահամյան կրոնները՝ հուդայականությունը, քրիստոնեությունը, իսլամը հենց այդ խնդիրն էին լուծում:
Հուդայականության մեջ կա 600-ից ավել պատվիրան ու կանոններ, քրիստոնեության մեջ՝ 10, իսլամում դա Շարիաթն է: Ինչի մասին են Պատվիրաններն՝ ընդամենը միջանձնային հարաբերությունների կանոնների մասին: Այդ պարզ կանոնները ժամանակին կարողացան աշխարհը փոխել: Հիմա դրանք մեզ համար շատ պարզ ու բնական են թվում, սակայն շատ դժվար փուլով են անցել, մինչև որ դարձել են այդքան պարզ ու բնական:
Միջանձնային հարաբերությունների վրա ձևավորվում են հանրություններ, իսկ հետագայում ազգային ու պետական ինստիտուտներ: Դրանք ունիվերսալ հասկացություններ են:
Հետագայում, Արևմուտքում, կրոնական ունվերսալ կանոններին եկան փոխարինելու աշխարհիկ կանոններ, ու առաջացան սոցիալական նոր գաղափարախոսություններ, որոնք նույնպես փորձում են միջանձնային նոր հարաբերություններ ձևավորել, ինչի պատճառով հիմա ճգնաժամի մեջ են հայտնվել, սակայն դա այլ քննարկման թեմա է:
Ով ինչ կանոններ է ներդնում, համապատասխան հասարակություն ու հանրային ինստիտուտներ է ստանում, կամ էլ եթե դա չի հաջողվում, մնում է ցեղային ու կրոնական համայնքի մակարդակներում ու դուրս մնում քաղաքակրթությունից, ինչպես այսօր մենք:
Առանց նման կանոնների չի լինում Վստահություն, առանց որի հնարավոր չի միմյանց հետ հարաբերվել, առավել ևս՝ դառնալ քաղաքական ազգ:


Հիմա Հայաստանի հիմնական խնդիրը դա է, մենք չունենք միմյանց հետ հարաբերվելու կանոններ ու սկզբունքներ, արդյունքում ունենք այն, ինչն ունենք, չկա վստահություն միմյանց, հանրային, քաղաքական ու պետական ինստիտուտների հանդեպ:
Հենց միջանձնային մակարդակից է պետք սկսել ելքեր որոնել:


Արդյոք Հայաստանում կկարողանա՞ն սահմանափակ թվով մարդիկ միավորվել ու միմյանց միջև նման կանոններով հարաբերվել, իրենց վրա պատասխանատվություն վերցնելով, ու այդ մոդելը տարածել մնացածի վրա:

Դիտվել է՝ 8055

Մեկնաբանություններ